Հասարակություն

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի,
Թումանյանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Տավուշի, Ճամբարակի, Թալինի,
Աշտարակի, Կոտայքի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Վայքի,
Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց և Տիգրանաշենի  լեռնանցքներում, Գավառ –Մարտունի, Գավառ –Սևան
ճանապարհահատվածներում, Արմավիրի ու Իջևանի ճանապարհներին տեղ-տեղ
մերկասառույց է:

Եղեգնաձորի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և
աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր  ավտոճանապարհները
բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Ցուցադրել ավելի
Back to top button