ԿարևորՔաղաքական

ՀՀԿ տարածքային ցուցակները պատրաստ են. Էդուարդ Շարմազանով


ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ՀՀԿ տարածքային 13 ցուցակները: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ համամասնական ցուցակներին կանդրադառնան երեքշաբթի կամ չորեքշաբթի: Նա նշել է, որ  տարածքային ցուցակներում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ,  երիտասարդներ, կանայք, նոր դեմքեր, փորձառու դեմքեր: «Այս ցուցակը մենք գտնում ենք,  որ լավագույնն է մեզ համար, ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները  կարող են լավագույնս ներկայացնեն կուսակցության ծրագիրը մեր հանրությանը»,- ասել է Շարմազանովը:

«Ռադիոլուր»-ի ժամը 18.00-ի թողարկումից հատված

Ցուցադրել ավելի
Back to top button