Սպորտ

Էրզրումի փառատոնում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ

Փետրվարի 11-18-ը Էրզրումում կկայանա 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ, որոնք հանդես կգան երկու մարզաձևում` դահուկավազք և լեռնադահուկային սպորտ: Միքայել Միքայելյանը և Գոհար Թադևոսյանը կմրցեն դահուկավազքում, իսկ Հարություն Հարությունյանը` լեռնադահուկային սպորտում: 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնին կմասնակցեն ավելի քան 800 մարզիկներ` 40 երկրից: Նրանք հանդես կգան 9 մարզաձևում:

Ցուցադրել ավելի
Back to top button