Սպորտ

Աշխարհի լավագույն ըմբիշների ցանկում 13 հայ կա

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային նոր աղյուսակը: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջինն է 98 կգ քաշային կարգում:

ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ 66 կգ քաշային կարգում երկրորդը Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանն է: Նույն քաշային կարգում Կարեն Ասլանյանը 15-րդն է: 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է:

75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 13-րդն է, իսկ Կարապետ Չալյանը` 14-րդը: 80 կգ քաշային կարգում 17-րդ տեղում Էդուարդ Սարգսյանն է: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է:

Ցուցադրել ավելի
Back to top button