ԿարևորՍպորտ

Աշխարհի ամենահայտնի հայերից. BBC-ի անդրադարձը՝ Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անցած ուղուն է այսօր անդրադարձել BBC-ն՝ նշելով, որ Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի և հարուստ հայերից մեկն է:

«Նա մի երկրից է, որը հինգ տարի շարունակ՝ 1989-ից մինչև 1994 թ,-ը պատերազմի մեջ է եղել հարևան Ադրբեջանի հետ վիճելի տարածքի պատճառով, դեռևս նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության գործողությունների հետ: Ուստի Մխիթարյանն ստիպված էր ծառայել ազգային բանակում, նախքան նրան կթույլատրվեր արտասահման տեղափոխվել»,-գրել է բրիտանական պարբերականի հոդվածագիրը:

Պարբեականը նաև մեջբերել է հայ ֆուտբոլիստի խոքերը: «Շատ դժվար էր մեծանալ Հայաստանում այդ տարիներին, երբ այդքան շատ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ, մեր երկիրը պատերազմի մեջ էր: Շատ դժվարին իրավիճակ էր: Նախքան ֆուտբոլային կարիերա սկսելը ես պետք է ծառայեի բանակում: Ես ծառայության անցա, երբ 20 տարեկան էի: Դրանից հետո արդեն իրավունք ստացա այլ ակումբ տեղափոխվել»,- նշել է Մխիթարյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button