Քաղաքական

Ռոհանին՝ ԼՂ հակամարտության մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Իրանի դերակատարմանը:

Ինչպես հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնկան կայքը, Ռոհանին նախօրեին դեսպանների և միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիապմանը խոսել է անվտանգության խնդիրների և տարծաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին:

«Այն ժամանակ, երբ Իրանի հյուսիսային սահմանի մոտ՝ Ղարաբաղի բարձունքներում, բախումներ էին տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, Թեհրանն ապահովեց ներկայություն երկու ճակատներում՝ կրակը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով»,-ասել է Ռոհանին:
Ցուցադրել ավելի
Back to top button