

Փոփոխված ընթացակարգեր կան, բայց ասել, թե նոր ընտարակարգը բարդ է ու խճճված շարքային ընտրողի համար, չափազանցված գնահատական է՝ այսօր ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հանձնաժողովը նախատեսում է տեղեկատվական արշավներ կազմակերպել, որոնք ընտրողներին հանգամանորեն կիարզեկեն նոր ընտրակարգի նրբությունների մասին՝ նշել է ԿԸՀ նախագահը: Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակներին, ապա Մուկուչյանն առաջարկել է մոռանալ ռեյտինգային եզրույթը. ըստ նրա խոսքը ոչ թե ռեյտինգային, այլ տարածքային ցուցակների մասին է:
«Հանրապետության տարածքը բաժանված է 13 ընտրական տարածքների, յուրաքանչյուր ընտրական տարածքում լինելու է համապատասխանաբար նաև կուսակցության տարածքային ցուցակ, այսինքն կուսակցությունն առաջադրելու է մեկ համապետական ցուցակ, որն էլ բաղկացած է երկու մասից, երկրորդ հատվածում ընդգրկվելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, և յուրաքանչուր տարածքի համար մեկ տարածքային ընտրական ցուցակ: Տարածքային ընտրական ցուցակում արդեն նշվելու են այն թեկնածուների անունները, որոնք թեկնածու են հանդիսանում տվյալ տարածքային ցուցակում»:
Ըստ Մուկուչյանի՝ յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է 13 քվեաթերթիկ, որի մի կողմում նշվելու են կուսակցության անվանումը և համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները, թերթիկի մյուս կողմում լիենլու են տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները:
«Ընտրողն ընտրելով քվեաթերթիկը, ըստ էության, կատարում է քվեարկություն տվյալ քաղաքական ուժի օգտին, իսկ եթե ցանկանում է նաև տարածքային ցուցակի թեկնածուին ընտրել, ապա քվեաթերթիկի հակառակ կողմում կատարում է համապատասխանաբար միասնական նշում այն թեկնածուի անվան դիմաց, ում օգտին նա տվել է իր քվեն»:
Մինչ այսօր ԿԸՀ-ն որևէ կուսկացությունից կամ դաշինքից առաջադրման հայտ չի ստացել: