Հասարակություն

Հնարավո՞ր է սեր առաջին հայացքից


Վաղը  փետրվարի 11-ին նշելու ենք Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է, սրբի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Մինչ վաղը կայանալիք  եկեղեցական ծիսակարգի մասին խոսելը նշենք, որ այսօր գիշեր չամուսնացած երիտասարդները սպասում են աղի բլիթ ճաշակելուն, որը  Սուրբ Սարգիս տոնի անբաժանալի մասն է՝ փոխանցված մեր նախնիներից: Տոնին ընդառաջ «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել, ո՞րն է երջանկության բանալին, ո՞րն է ամուր ընտանիքի բանաձեւումը, աղի բլիթի կարեւորությունը, եւ վիճակագրական տվայլներ՝  2016 թվականին որքան է կազմել ամուսնալուծությունների թիվը:

Ո՞րն է երջանկության բանալին: Հարցին դարեր շարունակ իրենց սեփական փորձից ելնելով բանաձեւումներ են տվել ու շարունակում են տալ հասարակ գյուղացուց մինչեւ արքաներ, հոգեբաններից մինչեւ մաթեմատիկոսներ, հաշվենկատ ու շահեկան հարաբերությունների կողմնակիցներից մինչեւ անշահախնդիր մեծ սիրո ջատագովեր: Արդյո՞ք հնարավոր է ընտանիք կազմել առանց շահեկան կողմը հաշվի առնելով, միայն սիրո հենքի վրա: Շատերի համար ոչ, քանի որ այսօր փոխվել են մարդկային հարաբերությունները: Ոմանց համար էլ այո, քանի որ առանց սիրո ամենօրյա ցանկացած աննշան դժվարություն անգամ անհնար է հանդուրժել:

«Ռադիոլուրն» այսօր հյուրընկալվել էր Հայացք ակումբում, որտեղ քննարկում էր կազմակերպվել «Ընտանիք կազմելու եւ այն պահպանելու դժվարությունների մասին» թեմայով, որի ընթացքում իրենց մասնագիտություններում կայացած կանայք՝ հոգեբան Իրինա Ծատուրյանը, ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության  բաժնի պետ Կարինե Կույումջյանը, եւ ամուսնական գործակալություններից մեկի տնօրեն Իլոնա Բաղիշյանը ներկայացրեցին իրենց բանաձեւումները:

Այո աշխարհը կփրկի սերը՝ իր լայն կիրառական ու հասկացվածության իմաստով, ասում է Իրինա Ծատուրյանը:

Համախմբվել մեկ գաղափարի շուրջ 2016 թվականին չի հաջողվել, ըստ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 16 հազար 294:

Հոգեբան Ծատուրյանը, ով իր այցելուների հետ շփումների ընթացքում լսում եւ տեսնում է անգամ մեզ համար անտեսանելի խնդիրներ ամուսնական զույգերի միջեւ ծագած վեճերը, որոնք տանում են դեպի բաժանման, մի քանի խմբերի է բաժանում: 1-7 տարի համատեղ ամուսնական կյանք վարողների, որոնց բաժանման պատճառ որպես կանոն ներընտանեկան տարբեր անհամաձայնություններ են, միջամտությունները, որոնք վերածվում են վեճերի,  7-15 տարի համատեղ ապրողներ, որտեղ բաժանման պատճառը արդեն դավաճանությունն է: Ինչո՞ւ: Քանի որ նախկին տարիների խնդիրները չեն լուծվել եւ կողմերից մեկի մոտ այլ հետաքրքրություններ են սկսվել: Ի դեպ, ըստ վիճակագրության, մեծ է 15 տարի համատեղ ապրելուց հետո ամուսնալուծվողների թիվը:

Վերադառնալով օրվա խորհրդին՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջ Ժողովրդական սովորություններից աղի բլիթ ուտելուն, եւ երազում ջուր տվող երիտասարդին սպասելուն, նշենք, որ մեր զրուցակիցներից գրեթե բոլորն էլ եթե ոչ այդ օրը, ապա տոնին հաջորդող եւ նախորդող օրերին տեսել էին իրենց ապագա կողակիցներին:

Վստահություն, հավատարմություն, հրագանք՝ համեմված սիրով, իսկ կա՞ արդյոք սեր առաջին հայացքից: Մեր հարցախույզի ընթացքում, հետաքրքրիր մի փաստի ակնատեսը եղանք՝ հարցված տղամարդիկ հավատում էին նման սիրուն, կանայք ոչ:

Ցուցադրել ավելի
Back to top button