Քաղաքական

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպման առաջարկ արվել է․Տիգրան Բալայան

Հ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է Tert.am–ի հարցին, թե արդյոք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման առաջարկ արել է։

— Պարո՛ն Բալայան, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարեց, թե Բաքուն պատրաստ է մասնակցել ՌԴ-ի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից երեք նախարարների հանդիպման առաջարկ կա՞։ 

– Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջարկ արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Ինչպես անցյալ շաբաթ կայացած ասուլիսին ասաց արտգործնախարար Նալբանդյանը, տեսնենք այս անգամ ադրբեջանական կողմը ինչ խաղեր կտա։

Ցուցադրել ավելի
Back to top button