Հասարակություն

«Հաց բերող»-ը հացադուլ է հայտարարել

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի եղբայրը լրագրողներին հայտնել է, որ այսօր հարազատները հանձնուք են տարել վերջինիս, սակայն հիմնարկի աշխատակիցները սնունդն իբր չեն ընդունել` պատճառաբանելով, թե Ա. Սարգսյանը գտնվում է հացադուլի մեջ: Այս մասին հայտնում են ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինից։

«Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Ա. Սարգսյանն այսօր` ժամը 13:00-ի սահմաներում, բողոքելով իր դեմ հարուցված քրեական գործից,  հացադուլի դիմում է ներկայացրել, և նրա` իր կողմից հանձնուքից գրավոր կերպով հրաժարվելը պայմանավորված է իր` հացադուլի մեջ գտնվելու հանգամանքով»,-ասված է ՔԿՎ հաղորդագրությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button