Քաղաքական

Ինչպես լուծել ընտրական վեճերը. միջազգային փորձագետի խորհուրդները


Որքանով են համընկնում ընտրական վեճերի լուծման միջազգային ու հայկական փորձերը, կան արդյոք դեղատոմսեր, որոնք  կարող են օգտակար լինել: Բրիտանական դեսպանատան հրավերով Երևանում է ընտրական վեճերի լուծման միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգը: Նա խորհրդատվական հանդիպումներ է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, քաղաքացիական հասարակության ու քաղաքական կուսակցությունների ներկայացուըցիչների հետ  և փորձելու է օգնել  ընտրական վեճերը  հարթելու հարցում:

 

 

Չարահումն անընդունելի է ցանկացած դրսևորմամբ,  ցանկացած տեղում և հատկապես ընտրական գործընթացքում: Ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգն այն կարծիքին է, որ ընտրական չարաշահումները հապաղել չեն հանդուրժում: Տեսնում եք մի բան, անպայման ձայն հանեք՝ ասում է փորձագետը:

Ջոն Հարդին Յանգը ընտրական օրենսդրության ոլորտում աշխատում է դեռ 70-ականներից, երբ Վիրջինիա նահանգի ընտրությունների վարչությունում իրավական խորհրդատու էր:  Մասնակցել է մի քանի հայտնի վերահաշվարկների, այդ թվում 1989-ին Դուգլաս Ուայլդերի և Մարշալ Քոլմանի միջև նահանգապետի պաշտոնի համար մրցապայքարին, 2000թ. Ֆլորիդայի նախագահական վերահաշվարկին: Այժմ աշխատում է Վաշինգտոնում:

Պարոն Յանգը Երևանում է Բրիտանական դեսպանատան հրավերով: Նա խորհրդատվական հանդիպումներ է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, քաղաքացիական հասարակության ու քաղաքական կուսակցությունների ներկայացուըցիչների հետ, և քանի որ մասնագիտացած է հատկապես ընտրական վեճերի լուծման մեջ, փորձելու է օգնել հենց այդ հարցերում:

Հիմնական կարգախոսը, որով առաջարկում է առաջնորդվել ՝ բոլոր հարցերը լուծել տեղում, ժամանակի ռեալ ռեժիմում: Հետին թվով բողոքարկումն արդյունավետ չէ ու  նշանակում է, որ խնդիր եղել է, բայց տեղում չի շտկվել ՝ ասում է փորձագետն ու ավելի հասկանալի լինելու համար այսպիսի օրինակ է  բերում:

«Ենթադրենք, ձեր տանը հրդեհ է: Առաջինն ինչ կանեք՝ ջուր կլցնեք, թե երկու օր կսպասեք, որ տունն այրվի ու գանգատվեք, թե քնելու տեղ չունեք»:

Պարոն Յանգը, լավ ընտրությունների պատասխանատվությունը դնում է բոլոր կողմերի վրա՝ հանձնաժողովների անդամների, վտահված անձանց, դիտորդների,  գործընթացում «հսկող շան» դեր կատարող լրատվամիջոցների: Եթե ընտրությունները ձախողվում են, ուրեմն կողմերից մեկն իր պարտականությունը լավ չի կատարել: Նրան լսող հայ մասնակիցները հենց այս կետում էլ տարակուսում են՝ ինչպես պարզել, թե որ կողմն է թերացել կամ ինչ անել, երբ բարձրաձայնելը արդյունք չի  տալիս: Հարցմ  իրավապաշտպան Արտակ Զեյնալյանինն էր:

« Ասենք  խնդիր ի հայտ եկավ ընտրական տեղամասում, բարձրաձայնվեց ուղղակիրոեն կամ ԶԼՄ-ների կողմիցև ոչ մի հետևանք չառաջացրեց: Ինչ է լինում այս դեպքում»:

Միջազգային փորձագետը դժվար է պատկերացնում, որ որևէ մակարդակում խնդիրը արձագաքն չստանա: Ասում է՝ եթե թերանում է տեղամասային հանձնաժողովը, պետք է դիմել տարածքայինին, եթե տարածքայինը չի արձագանքում, ուրեմն Կենտրոնականին:

Մյուս հարցը՝ ինչպես պայքարել քվեակողներին կաշկանդելու, ուղղորդելու կամ ահաբեկելու դեմ, պարոն Յանգին ավելի բարդ է թվում: Ասում է ՝ եթե առանձին միջադեպ է, պետք է աշխատի իր առաջարկած առաջին լուծումը ՝ անհապաղ ու արագ արձագանք: Եթե մեկ դեպք չէ ու համակարգային է, ապա պետք է փոխել այդ դեպքերի համար նախատեսված լուծումները:

«Նշանակում է օրենքը, ընթացակարգը, կարգավորումները թերի են ու  փոխելու կարիք կա: Գուցե   օրենսդրությամբ մեջ են թույլ են այն պատժամիջոցները,  որոնք  նախատեսված են նման դեպքերի համար»:

Պարոն Յանգը ծանոթ է մեր Ընտրական օրենսգրքին, կարծում  է՝ անկախ հանգամանքից, թե որքանով են ֆորմալ նախատեսված ընթացակարգերը, տրամաբանությունն ընդահանուր առմամբ հասկանալի է: Տեսանկարահանող սարքերի առկայությունը, նրա գնահատմամբ, նպաստելու է ընտրական խախտումների նվազմանը: Նրա կարծիքով՝ կարևոր է նոր ընթացակագերի մասին հանգամանալի իրազեկումը:

Իսկ դա խոստանում է անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:  Տիգրան Մուկուչյանը չի կարծում, թե նոր ընտրակարգը բարդ ու խճճված  ընթացակագրեր է  նախատեսում ընտրողի համար: Ասում է՝ հանձնաժողովը տեղեկատվական արշավներ  է կազմակերպելու, որոնք ընտրողներին հանգամանորեն կիարզեկեն նոր ընտրակարգի նրբությունների մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button