Քաղաքական

Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ռեյտինգային ցուցակով

 


ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պատրաստակամ ու վճռական է՝ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Որոշումն արդեն կա, ես ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին»,-ասել է այսօր Մինասյանը՝ հավելելով, որ ոչ միայն համամասնական, այլև առաջին հերթին ռեյտինգային ցուցակով է առաջադրվելու Արմավիրի մարզում:

«Ես որպես ՀՅԴ ԳՄ անդամ, կուսակցության անդամ իմ ողջ ներուժը ներդնելու եմ, որ ՀՅԴ-ն կարողանա սկսած գործերը շարունակել: Եթե ընտրություններում հաջողություն ունենանք, կշարունակենք համագործակցությունը մեր ծրագրերի շուրջ, որովհետև դրանք միտված են երկրում հիմնարար փոփոխությունների իրականացմանը»,-ասաց նա:

Ցուցադրել ավելի
Back to top button