ՀասարակությունՑեղասպանություն 100

Օլանդ.«Ժխտել երեկվա կոտորածները, նշանակում է թույլ տալ նման կոտորածներ վաղը»

Ժխտել երեկվա կոտորածները, նշանակում է թույլ տալ նման կոտորածներ վաղը: Nouvelles d’Armenie-իի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում՝ անդրադառնալով Ֆրանսիային Սահմանադրական խորհրդի կողմից «Հավասարության և քաղաքացիության մասին օրենքում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող դրույթների հակասահմանադրական ճանաչելուն:

Օլանդի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել քայլեր կատարել, քանի որ այս հարցում պայքարը ոչ թե մեկ քայլ է, այլ հանուն ճշմարտության  տարվող պայքար:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Ֆրանսուա Օլանդը հիշեցրել է, որ 2017թ. լրանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

«Ես հրավիրել եմ նախագահ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Փարիզ, որը տեղի կունենա մարտի 8-ին՝ կանանց տոնին: Քննարկելու ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ Ֆրանսիան այս հարցում առանձնահատուկ պատասխանատվություն ունի: Այս հակամարտությանը լուծում գտնելը հրատապ հարց է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button