Քաղաքական

ՎՊ նախագահը հրաժարական է ներկայացրել


ԱԺ նախագահն այսօր հրաժարականի դիմում է ստացել ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանից: Այս գործիչը, հիշեցնենք, նշված պաշտոնը զբաղեցրել է շուրջ 10 տարի: Աժ-ի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առհասարակ վաղ է համարում այս թեմայով խոսելը, քանի որ հրաժարականն իրականում կարող է հրաժարական չլինել: Այլ կերպ ասած՝ օրենքը թույլ է տալիս պաշտոնյային մտափոխվելու եւ հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար: Կոնկրետ Իշխան Զաքարյանի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված է 15-օրյա ժամկետ:

Այս իրավունքից Իշխան Զաքարյանը դժվար թե օգտվի եւ դրա համար կա հստակ պատճառ: Հիշեցնենք՝  հունվարի 19-ին նա նշանակվել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ եւ, փաստորեն, արդեն այն ժամանակվանից ակտիվ ներգրավվել էր նախընտրական գործընթացների մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button