Հասարակություն

Ռուզվելտ Թորոսյանը բուժումը կշարունակի Ռուսաստանում


Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղելու ընթացքում հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Արայի Թորոսյանի բուժումն արտերկրում շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

Ռուզվելտ Թորոսյանը բուժումը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունում, այն կազմկերպելու նպատակով Պն-ն կհատկացնի 1 մլն 318 հազար դրամ:

Ի դեպ,  Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար Ռուզվելտ Թորոսյանը պարգևատրվել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

Նախագիծը կառավարությունում ներկայացրել է ՊՆ Վիգեն Սարգսյանը:

«Բուժման բոլոր հնարավորությունները Հայաստանում օգտագործվել են, բազմաթիվ անգամ պաշտպանության նախարարությունը աջակցություն է ցույց տվել նաև արտերկրում հետազոտությունների համար: Կառավարության որոշման համաձայն՝ սա այն դեպքն է, երբ մենք աջակցում ենք մարտական հերթապահություն իրականացրած զինվորին՝ Հայաստանում բուժումը շարունակելու անհնարինության դեպքում, որպեսզի արտերկրում ստանա որակյալ բուժօգնություն»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button