Քաղաքական

ԿԸՀ-ում 3 դիտորդական առաքելություն է գրանցվել

Հայաստանում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է երեք դիտորդական առաքելություն:

Դրանք են «Ժողովրդավարական իրավունքի միջազգային կենտրոն»-ը, «Միացյալ առաջնորդների պալատ»-ը և «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»-ն:

Դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են ընտրությունների օրը նշանակելուց հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցման գործընթացը սկսել է 2016 դեկտեմբերի 30-ին և կավարտի մարտի 18-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button