Հասարակություն

Երևանում ձյուն է սպասվում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին առանձին շրջաններում, 11-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում փետրվարի 10-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:
Ցուցադրել ավելի
Back to top button