Միջազգային

Արցախ այցելած Ալեքսանդր Լապշինին Մինսկից տեղափոխել են Բաքու

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ:

Լապշինը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:

Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button