Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Փետրվարի 8-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգը կայանալու է Մոսկվայի երաժշտության միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում։

Համերգային ծրագրում կհնչեն Ռախմանինովի «Մեռյալների կղզի» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, ինչպես նաև՝ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ սյուիտը։ Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ֆիլիպ Կոպաչևսկին։

Նշենք, որ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 2003 թվականին ՌԴ մշակույթի նախարարության կողմից Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի կարգադրությամբ։ Նվագախումբը ղեկավարում է համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը։

Տեղեկացնենք նաև, որ Սերգեյ Սմբատյանը 2015թ. աշնանը ղեկավարել էր Վ. Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button