Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է ԲերդՃամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Հ-23 ավտոճանապարհի ՈւրասարԿաթնաղբյուր հատվածը և ՍոթքՔարվաճառ ավտոճանապարհը: 

Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմերին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի ՍոթքՔարվաճառ հատվածում, ԿապանԳորիս, ԳորիսՍիսիան ավտոճանապարհներին տեղտեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում (բացի Վեդի քաղաքից) մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Ցուցադրել ավելի
Back to top button