ԿարևորՀասարակություն

Հայաստանը մտադիր է 10 SSJ-100 ինքնաթիռ գնել ՌԴ-ից

Ռուսաստանը 5 տարվա ընթացքում Հայաստանին մոտ 10 միավոր Sukhoi SuperJet-100 ինքնաթիռ կվաճառի: Առաջին ինքնաթիռները կմատակարարվեն 2019-ի սկզբին, առաջին խմբաքանակը 2-4 միավոր կլինի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

ՀՀ-ում SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծման հարցը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը Մոսկվայում։

«Խոսքը 5 տարվա ընթացքում 10 իքնաթիռի վաճառքի մասին է: Կսկսենք 2 կամ 4 ինքնաթիռից: Եթե 2017-ին մենք կարողանանք ընկալելի ծրագիր ձևավորել, լուծում գտնել, այդ թվում աղբյուրների մասով, ապա հաշվի առնելով արտադրական շրջանը, լավագույն դեպքում առաքումները կսկսվեն 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Կարծում եմ, ավելի իրատեսական է 2019թ., քանի որ 2017-2018թթ. արդեն հագեցած են պատվերներով և պահեստամասերի առաքումներով»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցադրել ավելի
Back to top button