Հասարակություն

Համացանցում այսօր հայտարարված է հայատառ գրելու օր


2012թ- ի  փետրվարին ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի մեկ գրառում-առաջարկությունը՝ այն է՝ փետրվարի 7-ը հռչակել Համացանցում հայատառ գրելու օր՝ հավանություն ստացավ բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների կողմից, եւ սկսվեցին հայատառ շփման տարածմանը միտված տարբեր նախաձեռնությունները։ Հայատառ գրելու կոչ արվեց նաև Ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն այսօր արդեն իր բաժանորդներին սկսել է ուղարկել հայատառ կարճ հաղորդագրություններ: Ի դեպ՝ ծրագրավորողների կողմից լուծվեցին տեխնիկական հարցերը եւ այսօր համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից կարելի է գրել մեսրոպատառ հայերեն՝ բեռնելով անվճար համապատասխան ծրագրերը:

 

Համացանցում այսօր հայտարարված է հայատառ գրելու օր: Այժմ փոքրիկ հարցախույզի օգնությամբ կփորձենք պարզել՝ թե արդյո՞ք օգտատերերը համացանցում նախընտրում են շփվել, գրառումներ կատարել մեսրոպատա՞ռ, թե՞  լատինատառ հայերենով:

Զրուցակիցներիս հետ համակարծիք է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ամենօրյա մշտադիտարկման արդյունքները: «Համացանցում հայերենով գրառումներ չանելու հիմնական պատճառը հայերեն ուղղագրական սխալներից խուսափելն է»,- ասում է:

Փորձագետը ներկայացնելով հայատառ հաղորդակցվելու տեխնիկական միջոցները համեմատականներ անցկացրեց 2012 թվականի հետ՝ նշելով, որ այսօր համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճար հասանելի են նաև համապատասխան ծրագրերը։ Սամվել Մարտիրոսյանը խնդիր է համարում  ընթերցանության նկատմամբ հետաքրքրության պակասը, ինչը եւս դժվար է դարձնում հայատառ շփումը։ Համալիր մոտեցում է անհրաժեշտ, որը պետք է սկսել դպրոցից:

«Դպրոցից պետք է սկսել հայերենի նկատմամբ սեր առաջացնել»:

Ռազմա- հայրենասիրական մոտեցման տեսանկյունից ներկայացնելով իր տեսակետը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ եւ համացանցում հայատառ հաղորդակցվելու նախաձեռնության համահեղինակ Զոհրապ Եգանյանը  նշում է, որ Մեծ եղեռնից հետո Բուլղարիայում հաստատված հայերը լատինատառ հայերենով թերթ են հրատարակել,

Հայերենով շփվելու եւ դեպի երկրորդ պլան մղվելու խնդիր կա նաեւ այսօր:  Զոհրապ Եգանյանը կարեւորում է պետական մասնակցությունը եւ ուշադրությունը։ Որպես օրինակ նշում մշակույթի նախարարության՝ հայատառ գրելու նախաձեռնությունը, որը տեղեկատվական քարոզչության շնորհիվ մասամբ տարածում գտավ։ Բայց շարժը շատ դանդաղ է, եւ հարկավոր է պետական հոգածություն՝ ոչ թե շրջաբերականների եւ որոշումների տեսքով, այլ ամենօրյա աշխատանքով: Հայատառ հաղորդակցվելու նախաձեռնության համահեղինակը որպես օրինակ նշում է Վրաստանի փորձը, որտեղ այսօր վրացերեն գրելը օգտատերերի շրջանում դարձել է պարտադիր, քանի որ Վրաց եկեղեցին եւ կառավարությունը նման կոչով են հանդես եկել:

Ցուցադրել ավելի
Back to top button