Միջազգային

Բելառուսի Գերագույն դատարանը քննել է Ալեքսանդր Լապշինի գործով բողոքները

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին քննել է Ալեքսանդր Լապշինի գործով բողոքները։

NEWS.am–ի հետ զրույցում Լապշինի փաստաբանն ասաց, որ երկու բողոքն էլ՝ Լապշինինը եւ փաստաբաններինը, միասին են քննվել։

«Ինձ թույլ էին տվել ներկա լինել նիստին եւ ելույթ ունենալ»,– ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանի կարծիքով ելույթի մանրամասները գաղտնի տեղեկություն են պարունակում եւ հրապարակման ենթակա չեն։ Փաստաբանը միայն նշեց, որ իրենք խնդրել են չեղարկել արտահանձնման մասին որոշումը եւ Մինսկի քաղաքային դատարանի վճիռը, ազատել Ալեքսանդր Լապշինին։

Գերագույն դատարանի վճիռը կհրապարակվի օրվա ընթացքում։ Նշենք, որ դա վերջին դատական ատյանն է, որտեղ կարող է բողոքարկվել արտահանձնման մասին որոշումը։ Բելառուսը ՄԻԵԴ անդամ չէ։

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button