Քաղաքական

Արցախի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Թիլերսոնին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ  է հղել Ռեքս Թիլերսոնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Թիլերսոնը կխթանի ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի միջնորդական ջանքերը՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական ու խաղաղ կարգավորմանը։

Արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կողմից Արցախի Հանրապետությանն ու նրա ժողովրդին ցուցաբերվող օժանդակության համար։

«Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը՝ ժողովրդավարական ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի, ինչպես նաև կայուն և խաղաղ Հարավային Կովկասի տեսլականի հիման վրա»,-ասված է Կ. Միրզոյանի շնորհավորական ուղերձում։

Ցուցադրել ավելի
Back to top button