Հասարակություն

Վիճակագիր. Հայաստանում գնաճի վիճակը բարվոքն է ոչ միայն ԱՊՀ- ում, այլեւ՝ ԵՄ- ում

Այս տարվա առաջին ամիսը որքանով է գոհացրել միջին հայ սպառողին: Ինչ են արձանագրում վիճակագիրները, ինչ են պարզել սպառողի շահերի պաշտպաններն ու ինչ է  ասում սպառողը:

Պաշտոնական տվյալներն արտացոլում են այն պատկերը, որի մասին բարձրաձայնում է սպառողը: 2017 թվականի հունվարին մեկ ամիս առաջ գրանցված տվյալների համեմատ ապառողական շուկայում արձանագրվել է 2.6 տոկոս գնաճ՝ նշում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ պարենային պրանքների շուկայում գնաճը կազմել է  7.4 տոկոս:

Եվ այս 13 ապրանքային խմբերից 8 ում առավել ակնառու է գնաճը մսամթերքի, հավկիթի,կենդանական ու բուսական յուղերի շուկայում:

Միրգ, բանջարեղեն, կարտոֆիլ ապրանքախմբերում ևս մեծ է գնաճը՝ ավելացրեց վիճակագիրը՝ նկատելով, որ եթե 2 ապրանքային խմբերում գնաճ չարձանագրվեր, ապա սպառողական շուկայում 2017 թվականի հունվարին 16-ի դեկտերմբերի համեմատ նվազում կարձանագրվեր 0.3 տոկոսով։ Նա, ի դեպ, ընդգծեց նաև, որ 5.2 տոկոսով նվազում կա գազի սակագների առումով: Ոչ պարենային ապրանքաշուկայում ևս  նվազում կա 0.6 տոկոս, 0.7 տոկոսով էլ ծառայությունների գներն են նվազել:

Բանջարեղեն, կարտոֆիլ ապրանքաշուկայում 49 տոկոս գնաճը «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը պայմանավորեց մի շարք հանգամանքներով։ Պատճառը սեզոնային բնույթով բացատրեց, նաև արտահանման ծավալների աճն է նպաստում գնաճին՝ ասաց։

Միրգ- բանջարեղեն ապրանքնախմբում  գնաճ նկատվել է դեռևս 2016-ի հոկտեմբերին՝ հստակեցրեց վիճակագիրը: Սպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահը հունվարի 20-ից հետո բանանի, ցիտրուսների գների նվազում է արձանգրել: Հատուկ ուշադրության է արժանի բենզինի, նավթի, վառելիքի թանկացումը:

Վիճակագիրը, ԱՊՀ երկրների տվյալները ներկայացնելով, փաստեց, որ 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի դեպտեմբեր գնանկում է արձանագրվել միայն Հայաստանում՝ 1.1 տոկոս և նույնքան էլ Ղրղզստանում: Մինչդեռ Ղազախստանում հակառակ պատկերն է. 1 տարվա ընթացքում գնաճը կազմել է  12.4 տոկոս, Բելառուսում՝ 10.6 տոկոս: Վրաստանում գնաճը, ըստ վիճակագրի, 1.8, ՌԴ-ում՝ 5.4 տոկոս է: Ստացվում է, որ 1  տարվա տվյալներով ԱՊՀ երկրներում ամենաբարվոք վիճակում Հայաստանում է: ԵՄ երկրների համեմատ ևս մեր երկիրը սպառողական շուկայում լավ արդյունքներ է արձանագրել՝ ասում է վիճակագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button