Քաղաքական

ՍԴ դիմելու համար 27 ստորագրություն է անհրաժեշտ


Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարել է, որ  ստորագրահավաք  է սկսում ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-ի ստորագրությունը: Կհաջողվի արդյոք հավաքել առնվազն 27 ստորագրություն  թե ոչ,  առայժմ պարզ չէ: Քաղաքական դաշտում ընտրությունների օրվա փոփոխության հարցի շուրջ թվացյալ համաձայնություն կա: Բայց ճանապարհները, որոնցով քաղաքական ուժերը պատկերացնում են հանգուցալուծումը, կարծես թե տարբեր են:

 

Գնացող խորհրդարանի անդամները մտածում են առաջիկա խորհրդարանի ձևավորումը օրինական հիմքերից սկսելու մասին: Այսպես են հիմնավորում ՍԴ դիմելու նախաձեռնությունը Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:

Փաստարկները, որոնք  ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու իրավական հիմքերի մասին, ընդդիմադիրներին չեն համոզել:

Նրանք կարծում են, որ ընտրությունների օրը հաշվարկվել ու նշանակվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների` դեռևս ուժի մեջ չմտած հոդվածով, մինչդեռ պետք է կիրառվեր 2005-ի սահմանադրական կարգավորումը, և ընտրությունները պետք է նշանակվեին ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:

«Թող Սահմանադրական դատարանը որոշի, թե ով է այս հարցում ճիշտ»:

Որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, նախ պետք է դիմում ստանա, իսկ որպեսզի դիում ստանա,  անհրաժեշտ է, որ դրա տակ լինի  առնվազն 27 պատգամավորի ստորագրություն:  Սա նշանակում է, որ ՀԱԿ-ի նախաձփեռնությունը պետք է պաշտպանեն ընդդիմադիր մյուս խմբակցությունները, քանի որ ՀԱԿ-ը միայն 7 պագամավոր ունի: Մյուս ընդդիմադիրները դեռ քննարկում  են հարցը:

ԲՀԿ-ն, օրինակ,  երկակի մոտեցում ունի: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է՝  իրենք կողմ են իրավական գործընթացներին:

«Եվ պաշտպանելու ենք սահմանադրագետների  այն վեճը, որի արդյուքնում կգան հստակ եզարակցության»:

Այս մոտեցմամբ հանդերձ՝ ԲՀԿ-ն առաջարկում է կշռել , թե որն է ավելի կարևոր՝ օրվա փոփոխությունը թե ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը:

Համարյա նույն դիտարկումն է անում  «Ժառանգություն» խմբակցությունից Ռուբեն Հակոբյանը: Խնդիրը ոչ նթե ձևն է, այլ բովանդակությունը՝ ասում է պատգամավորը:

« Մի քիչ ձևական է, արհեստական է, որովհետև եթե ընտրությունները պետք է կեղծվեն, ապա կարևոր չէ դա կլինի ապրիլի 2-ին, թե ապրիլի 22-ին»:

Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ  օրվա խորհուրդը նկատի ունենալով հենց ապրիլի 2-ին արդար ընտրություններ անցկացնելը  հարգանքի տուրք կլինի  մեր հերոսների հիշատակին: Ի դեպ  այս առաջարկը  Հակոբյանը պատրաստվում է գրավոր ներկայացնել խորհրդարանական ուժերին: Դա կլինի հատուկ հուշագիր կամ մեմորանդում, որով ընտրության մասնակից ուժերը կամրագրեն արդար ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը:

«Այդ մեմորանդումը պետք է ստորագրեն բորոլրը, և առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը»:

Քաղաքական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքով վստահեցնում է՝

« Բոլոր քաղաքական ուժերի համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք օրը վերանայելու: Մնացածը  ձեր սահմանադարական իրավուքների շրջանակում է»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ եղել են մասնագետների բացատրությունները տվյալ որոշման  մասին. «Բացի դրանից, հնչել է նաև ՀՀ նախագահի մոտեցումն այն մասին, որ սկզբունքային չէ խնդիրը, և քաղաքական ուժերի համաձայնության դեպքում՝ մենք պատրաստակամ ենք օրը վերանայելու»։

Այս պահին  ձևաթղթի տակ ստորագրել է 11 պատգամավոր, ՀԱԿ-ից բացի  ԲՀԿ-ի մասն կազմող Հմախմբում կուկսացության 4 պատգամավորները: ԲՀԿ-ի մյուս մասը, ինչպես նաև ՕԵԿ-ը դեռ քննարկում է հարցը: ՀՅԴ-ն հստակ գիտի, որ նախաձեռնությունը չի պաշտպանելու:

Ցուցադրել ավելի
Back to top button