Տնտեսական

Ոչ թե պատժող, այլ կանխարգելող օրենք


«Հեղափոխական ու համարձակ քայլ»,- ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շարունակում է  պնդել՝ համարձակ քայլերի են գնացել «Գնումների մասին» նոր օրենք ներկայացնելով :  Նախարարի խոսքով, «այն ոչ թե պատժող, այլ կանխարգելող օրենք է: «Պետական գնումների մասին» ՀՀ նոր օրենքում, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ից, ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը, ըստ որի` պետական գնումների մրցույթին մասնակցողը և պետական համակարգում աշխատող պաշտոնյան պետք է ներկայացնեն իրենց փոխկապակցված լինելու մասին հայտարարությունը, որից հետո միայն հայտ ներկայացնողին իրավունք կտրվի մասնակցել մրցույթին:  Գնումների մասին նոր օրենքից ընդհանուր առմամբ նաև  գոհ է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

 

 

Վերջին տարիներին  Հայաստանի  գրեթե բոլոր պետական մարմինների հեռախոսահամարները ավանդական կողերից դարձան 060:  Այս կոդով ծառայություններ մատուցում է «Յուքոմ» ընկերությունն է մատուցում։ Այս հարցը  կարգավորվում է գնումների միջոցով։ Ընդ որում՝ մինչև 2015թ այն մեկ անձից էր կատարվում: Այժմ ընթացակարգերը փոխվել են ու կառավարման ապարատի հեռախոսահամարները մրցույթով կընտրվեն: Սա «Գնումների մասին» նոր օրենքի պահանջներից մեկն է: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շարունակում է պնդել՝ գնացել են համարձակ քայլերի:

«Գնումների մասին» նոր օրենքով կհանվի նաև գնումների գործընթացում մինչև 15 տոկոս տեղական և ԵԱՏՄ անդամ երկրների  արտադրողներին  առավելություն տալու դրույթը: Սա նաև ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու համար: 2015թ. ապրիլի 1-ից մինչև 70 մլն դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ երկրներին տրվում է 15% գնային նախապատվություն։ Հայկական որևէ ընկերություն ԵԱՏՄ անդամ և ոչ մի երկրի գնումներին չի մասնակցում:

«Մեր տնտեսվարողները շատ դեպքերում դժվարություններ են ունենում այդ խոշոր երկրների գնումներին մասնակցելիս, քանի որ այնտեղ նվազագույն պահանջները շատ բարձր են, և մենք չենք կարողանում բավարարել այդ պահանջները»,- խնդիրը ոչ թե մասնագիտական կամ որակական է, այլ տնտեսական գործունեության շրջանակները:

Սովորաբար գնումներին մասնակցում են միջին ու խոշոր ընկերությունները։ Նրանք ավելի արդյունավետ են աշխատում՝  տարեկան գնումներին մասնակցում է շուրջ 7 հազար ընկերություն: «Պետական գնումների մասին» նոր օրենքից գոհ է ԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը: Նա «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշեց, որ առաջարկներով են հանդես եկել ու այժմ այն քննարկման փուլում է:

Նշենք նաև, որ «Պետական գնումների մասին» ՀՀ նոր օրենքը  ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ից: Այստեղ նաև  ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը, ըստ որի` պետական գնումների մրցույթին մասնակցողը և պետական համակարգում աշխատող պաշտոնյան պետք է ներկայացնեն իրենց փոխկապակցված լինելու մասին հայտարարություն, որից հետո միայն հայտ ներկայացնողին իրավունք կտրվի մասնակցել մրցույթին:

Ցուցադրել ավելի
Back to top button