Հասարակություն

Հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի զինծառայողի դին

2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժա­ռիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակ­ներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս վերացել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող` 1994թ-ի ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2017թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button