Հասարակություն

Էկոլոգիական խորը ճգնաժամի ճանապարհին. բնապահպանների կոչը քաղաքական ուժերին


«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունը՝ «Տապան» էկո ակումբի, «Թռչնասերների կենտրոնի» և Հայկական բուսաբանական ընկերության հետ համատեղ այսօր  հանդես  են եկել  կոչով՝ ուղղված կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներին։ Կոչում մասնավորապես ասվում է, որ Հայաստանն այսօր մեծ քայլերով գնում է դեպի էկոլոգիական խորը ճգնաժամի:

 

 

Կուսակցություններն ու դաշինքները խոսում են ամեն ինչի մասին, սակայն ոչ  էկոլոգիական խնդիրների։ Հենց այս երևույթ  էլ դրդել է մի խումբ բնապահպանների կոչով դիմելու կուսակցություններին ու  դաշինքներին՝ բարձրաձայնելու էկոլոգիական խնդիրներն իրենք ծրագրերում։ Կարինե Դանիելյան.«Մեր ամենամեծ մտահոգությունը հանքարդյունաբերության արագ զարգացումն է, որի արդյունքում մենք զրկվում ենք բնական ռեսուրսներից, երկիրը ծածկում ենք պոչամբարներով, ինչը խիստ վնասում է միջավայրը և մարդկանց առողջությունը, վնասում է գյուղատնտեսության և տուրիզմի զարգացումը»:

Էկոլոգիական հաջորդ ոչ պակաս  կարևոր  խնդիրը Արարատյան դաշտի արտեզյան ավազանի անխնա շահագործումն է։ Ասում է, որ  այնպիսի վնաս են տվել այդ ռեսուրսին, որ ավազանի ջրերը մինչև 15 մետր իջել են: Հայկական բուսաբանական ընկերության նախագահ Մարինա Օգանեզովան էլ, լրացնելով Կարինե  Դանիելյանի միտքը, ասում է, որ  տպավորություն է  ստեղծվում, թե մարդիկ այստեղ ինչ- որ շտապ գործ անելու ու փախնելու են եկել։ Ըստ նրա՝ գուցե այսօր տնտեսապես  շահութաբեր է, օրինակ, Ամուլսարի շահագործումը, սակայն դա միայն այս ժամանակահատվածի համար է, հետագայում վնասներն ավելի շատ են, քան՝ տնտեսական օգուտները։

Իսկ արդյո՞ք բնապահպանների բարձրացրած հարցերն ընդգրկված են կուսակցությունների նախընտրական ծրագրում։ «Ռադիլուրի» հետ զրույցում «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանն ասում է, որ իր ամբողջ գործունեության ընթացքում միշտ վեր է հանել բնապահպանական  հարցեր, այս անգամ  ևս բացառություն չի լինի:

«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական ղեկավար Էդգար Առաքելյանը նշում է, որ իրենց  կուսակցություն ղեկավար Արթուր Բաղդասարյանը միշտ  էլ բարձրաձայնել է  հանքերի նման տեմպերով շահագործման անթույլատրելիության մասին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button