ԿարևորՀասարակություն

Երևան-Երասխ ավտոմայրուղու վրա ավտոբուս է կողաշրջվել, 2 մարդ հոսպիտալացվել է

Այսօր առավոտյան ժամը 09։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու Ազատավան գյուղ տանող կամուրջ չհասած`ավտոբուս է կողաշրջվել:

Ռադիոլուրի մեր գործընկերը գտնվել է այդ երթուղայինում: Հասմիկ Դիլանյանի խոսքով՝ հիմնական պատճառը սառույցով պատված արգելապատնեշն էր, որի վրա սահելով «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը Երևան ընթանալիս կողաշրջվել է։

Ավելի լուրջ վնասվածքներից խուսափել են վարորդի ճիշտ կողմնորոշվելու եւ արագությունը չգերազանցելու շնորհիվ:

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով  տեղափոխվել  են Արտաշատի բուժկենտրոն: Վթարից տուժածներից մեկը ձեռքի կոտրվածք է ստացել, մյուսը՝ սալջարդ:

Նկարը՝ shamshyan.com-ի

Ցուցադրել ավելի
Back to top button