Միջազգային

Եղիսաբեթ II-ն այսօր նշում է կառավարման 65-ամյա հոբելյանը

Մեծ Բրիտանայի թագուհի Եղիսաբեթ II-ը փետրվարի 6-ին տոնում է կառավարման 65-ամյակը։ Նա դառնում է պատմության մեջ առաջին բրիտանացի միապետը, ում հաջողել է հասնել գահին գտնվելու շափյուղայե հոբելյանին, գրում է TASS-ը։

Սեպտեմբերի 9-ին թագուհին սահմանել էր բրիտանական գահին գտնվելու տևողության բացարձակ ռեկորդ։

1977 թվականին նա նշել էր գահակալման 25-ամյակը (արծաթե հոբելյան), 2002 թվականին՝ 50-ամյակը (ոսկե հոբելյան), 2012-ին՝ 60-ամյակը (ադամանդե)։

1952 թվականի փետրվարի 6-ին Քենյայում ամուսնու հետ հանգստի ժամանակ թագաժառանգ արքայադուստրը ստացել էր հոր՝ Գեորգ VI-ի մահվան բոթը։ Վերջինս մահացել էր 56 տարեկանում, կորոնար թրոմբոզից։

Այսօր Թագավորական դրամահատարանը կներկայացնի թագուհու կառավարման 65-ամյակին նվիրված 4 հավաքորդային մետաղադրամները, որոնց թողարկման մասին հայտարարվել էր մեկ շաբաթ առաջ։

Ցուցադրել ավելի
Back to top button