Հասարակություն

Անկախության զինվորի խոսքը


Արցախյան ազատագրական պայքարը բացահայտեց շատերի ռազմական մտածողությունը, կողմնորոշումը: 90-ակններին պայքարի մեջ էին կամավորականները, որոնք միավորվելով ստեղծեցին ջոկատ, գունդ, հետո բանակ: Արմավիրցի առաջին կամավորակններից է Կորյուն Ղումաշյանը, ում հրամանատարության ներքո   ,, Արամազդ,, ջոկատը վերածվեց  ,,Տիգրան Մեծ,, գնդի:  

,,Այս պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեր բանակն էլ ավելի մարտունակ է, պատերազմում հաղթանակը զոհեր է պահանջում,, սա  անկախության զինվորի խոսքն է, ում գաղափարներն ու համոզմունքները  մինչև օրս  նույնն է՝ շարունակվող պատերազմի վերջնական ավարտ ՝ մեր հաղթանակով: Կորյուն Ղումաշյանը արցախյան ազատագրական պայքարի առաջին կամավորականներից է եղել:  Պայքարը սկսել է Կոռնիձորից՝ 1989թ դեկտեմբերի 7-ին:

Կոռնիձորից- Արցախ, նորից Հայաստանի հյուսիսային, հարավային ու արևելյան սահմանների պաշտպանություն: Նա ղեկավարել է ,,Արամազդ,, ջոկատը,որի հենքի վրա ստեղծվել է  ,,Տիգրան Մեծ,, գունդը, այս  անվանումն  ինքն իրենով ավելին է ասում՝ հզոր Հայաստան, որին հասնելու համար մեծ ուժ է հարկավոր: Կորյուն Ղումաշյանը վերհիշելով  առաջին պատերազմը ,  ցավով է խոսում  կորստի մասին: 1990 թվականի մայիսին  Հարավային սահմանների պաշտպանության ժամանակ  ջոկատով ընկել էին խորհրդային բանակի զորքերի կազմած ծուղակում,  շրջափակման մեջ:

,, Թվում էր, թե անհույս էինք, ելք չկար, 13 ուղղաթիռ մեզ փակել էին, արդեն նռնակները հանել պահել էինք, որ մեզ պայթեցնեինք: Բայց փառք ու պատիվ Սիսիանի շրջկոմի քարտուղար Առաքելյանին, որ գործկոմի նախագահի հետ մեծ թվով  ժողովորդով միանգամից եկան ու մեզ ազատեցին,,- պատմում է հրամանատարը:

Ապրիլյան պատերազմը ստիպեց առաջին պատերազմի   կամավորականին նորից զենք վերցնել, հասնել Արցախ: Չցանկացավ համեմատել  իր ժամանակների ու ներկա զինվորին,  միայն ոգին է նույնը: Հորադիսում մարտական բարձր պատրաստվածությամբ սահմանապահների  թիկունքն են պահել, 44 օր դարձել մեր նորորյան հերոսների զինվորը: Համոզված է, որ  այս կռիվը պետք է վերջ ունենա:

Կորյուն Ղումաշյան  հրամանատարի կերպարը ընդօրինակում են Արմավիրի Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանի սաները, ովքեր լսում են տարբեր պատմություններ ռազմի դաշտի, մարտական դիրքերի, հաղթանակների ու անկումների մասին: Նրանց որոշումը մեկն է, դառնալ հայրենիքի արժանի զինվոր:

Ցուցադրել ավելի
Back to top button