Հասարակություն

Բերդ — Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ  փետրվարի  4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի և
անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ — Ճամբարակ ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ — տեղ
մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և
աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button