Հասարակություն

Քայլերթ և համերգ Ս. Սարգսի տոնի առթիվ (տեսանյութ)

«Սիրո և երիտասարդության տոնի առթիվ փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմն՝ առանց տարիքային սահմանափակման, հրավիրում է բոլորին մեծ շուքով նշելու Սուրբ Սարգսի տոնը, որպեսզի Երևանը զարդարվի սիրո հայկական երանգներով»,-այս մասին տեղեկացնում է Qahana.am-ն՝ իր ֆեյսբուքյան էջում:

Փետրվարի 11-ին՝ ժամը 10.30-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի՝ սրբի անունը կրող երեք եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ և կկատարվի երիտասարդների օրհնության հատուկ կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվի սրբի մասունքակիր աջը և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված ձեռագիր Ավետարան:

Սուրբ Պատարագի ավարտին գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կօրհնվեն և կպարգևատրվեն առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորները:

Ժամը 14.30-ին՝ Ս. Պատարագի ավարտին, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ միացեք ավանդական խաչերթին՝ դեպի սիրահարների պուրակ:

Ժամը 15.30-ին այստեղ տեղի կունենա ավանդական մեծ տոնական համերգ: Չմոռանաք ձեր սիրելի մարդկանց ասել ամենակարևորը՝ «Սիրում եմ»:

Սուրբ Սարգսի տոնակատարությունն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Կարգախոսը՝«Սիրո ուժն է անհաղթ»:

Ցուցադրել ավելի
Back to top button