Հասարակություն

ԲՆ պետբյուջե է մուտքագրել կես միլիոն ՀՀ դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հունվարի 23-27-ն ընկած  ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել 1,082 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազար դրամի և հաշվարկվել է 510.25հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 7 ծառի համար հաշվարկվել է 237.5հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Լոռու տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառի համար հաշվարկվել է 92.25հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Լոռու տարածքային բաժնի կողմից Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է 2 ծառից գոյացած շինափայտ, իրավախախտը հայտնաբերվել է, ենթարկվել է 50.0հազար դրամ վարչական տուգանքի և հաշվարկվել է 105.5հզ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի ակտ, իսկ շինափայտն ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազար դրամ գումարով և հաշվարկվել է 72.0hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս.

Անտառների և կենսառեսուրսների վերահսկողության բաժինը, Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի հետ համատեղ անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել են 100.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել են 72.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Տավուշի տարածքային բաժինը ոստիկանությունից հանձնված 2 եղնիկի ապօրինի որսի փաստով հաշվարկել է 500.0հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժինը Ոստիկանության հետ կազմակերպված միջոցառման արդյունքում հայտնաբերել է կաքավի որսագողության դեպք: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Բնապահպանական պետական տեսչության վարչարարության և փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 13 վարչական տուգանքի որոշում՝ 850.0 հազար դրամի չափով և 2 վնասի փոխհատուցման որոշում՝ 216.0հազար դրամի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 մլն դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button