Հասարակություն

Քրեակատարողական համակարգի խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ. ՀՀ վարչապետ


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քրեակատարողական հիմնարկների ներկայիս վիճակը բավականին հարցեր է առաջացնում: Խնդրին այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է  վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նաև հավելել է, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են խնդիրներ կալանավորվածների, դատապարտյալների սննդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման, ինչպես նաև դատապարտյալների համաչափ տեղաբաշխման հարցերում «Խնդիրները պահանջնում են համակարգային և հստակ լուծումներ»,- ասել է Կարեն Կարապետյանն  ու ՀՀ արդարադատության նախարարին հանձանարարել՝

«Ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ, մասնավորապես կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, այդ թվում մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը, մշակել հանձմունքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր»:

Վարչապետի հանձնարարականով՝ Արդարադատության նախարարը պետք է  ապահովի նաև քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը՝ ուղղված թե նորաբաց Արմավիր քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործմանը, թե քրեակատարողական ծառայողների ներկայիս քանակակազմի համապատասխանաբար բաշխմանը քրեակատարողական հիմնարկներում: Նախարարը ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ պետք է զեկուցի մեկամսյա ժամկետում:

Ցուցադրել ավելի
Back to top button