Հասարակություն

Պետական ընկերությունների կառավարիչների ընտրության մեխանիզմը՝ ըստ վարչապետի


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնում է, որ պետական ընկերությունների կառավարիչներին պետք է ընտրել այն ծրագրերի հիման վրա, որոնք իրենք առաջարկում են:  ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին Կարեն Կարապետյանը հանձնարարել է  մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ:

«Պետք է ամփոփել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և ՀՀ մարզպետների կողմից ստացված ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների համակարգը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն այդ համակարգի ապահովման և դրա արդյունքների հիման վրա տնօրենների նկատմամբ պատասխանատվության նորմերի կիրառման վերաբերյալ»,- ասել է Կարեն Կարապետյանը:  

«Ծրագրերը ներկայացնում եք շատ խստագույն, կոշտ: Այն ակտիվը, որը վտահել ենք կառավարման՝ պետք է հստակ ունենա հաշվելի հանձնարարական, թե ինչ արդյունք ենք ակնկալում: Կառավարիչներին պետք է ընտրել այն ծրագրերով, որոնք իրենք առաջարկում են՝ բաց, հասկանալի ձևով և մենք պետք է ռեգուլյար ունենանք մինիմում պահանջը, որը կառավարչից ակնկալում ենք»:

Ցուցադրել ավելի
Back to top button