Միջազգային

Ուկրաինայում հանրաքվե կանցկացվի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով.Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկրում հանրաքվե կանցկացվի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով: Գերմանական Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում Պորոշենկոն նշել է, որ եթե չորս տարի առաջ ուկրաինայցիների ընդամենը 14 տոկոսն էր կողմ արտահայտվում ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ապա այժմ արդեն կեսից ավելին՝ 54 տոկոսը:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ եթե իր ժողովուրդը հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկի Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությանը, ապա ինքն ամեն ինչ կանի, որպեսզի այդ հարցը դրական հանգուցալուծում ստանա:

Պորոշենկոյի խոսքով, ինքը դաշինքի գլխավոր քարտուղարի հետ պարբերաբար քննարկում է իրավիճակը Ուկրաինայի արևելքում:

Ցուցադրել ավելի
Back to top button