ԿարևորՄիջազգային

Նախկին գործարարը՝ ԱՄՆ դիվանագիտության ղեկավար


Ամերիկյան Սենատը նախօրեին հաստատել է Ռեքս Թիլլերսոնի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է 56 սենատոր, դեմ՝ 43։ Ռեքս Թիլլերսոնը, ով նախկինում ղեկավարել է Exxon Mobil նավթային ընկերությունը, արդեն երդում է տվել որպես պետքարտուղար: Պաշտոնական արարողությունը կայացել է Սպիտակ տանը:

ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Թիլերսոնը պետքարտուղարության աշխատանքում կներդնի իր եզակի ունակությունները: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը «արտաքին քաղաքականությունում պետք է ամրապնդի կայունությունն ու անվտանգությունը»: Ռեքս Թիլերսոնը դիվանագիտական և քաղաքական փորձ չունի, սակայն հայտնի է որպես հաջողակ գործարար, ով ղեկավարում է աշխարհի խոշորագույն, առաջատար նավթային մասնավոր ընկերություններից մեկը, ինչն ինքնին ենթադրում է քաղաքական քաջատեղյակություն և լուրջ քաղաքական կապեր:

Ռեքս Թիլերսոնն ունի բավականին սերտ կապեր Ռուսաստանում և անձամբ նախագահ Պուտինի հետ: Մասնավորապես՝ հայտնի են նրա խոշորագույն նավթային ծրագրերը «Ռոսնեւֆտի» հետ: Վլադիմիր Պուտինը 2013 թվականին Թիլերսոնին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով: Forbes-ը 2015-ին նրան դասել է աշխարհի 25 ամենաազդեցիկ մարդկանց շարքին։

Ցուցադրել ավելի
Back to top button