Տնտեսական

Կարեն Կարապետյանն իրավապահներին առաջարկել է հնարավորինս խուսափել տնտեսվարողների գործունեությանը միջամտելուց


Կառավարության այսօրվա նիստում էլ հնչել են մի շարք հանձնարարականներ: Դրանիցի մեկն ուղղված էր գործարարության զարգացումը խրախուսելու քայլերին: Վարչապետի խոսքով, Հայաստանի տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը և այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ շատ կարևոր է կառավարության կողմից Քրեական օրենսգրքում հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումերից չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելը: Հաշվի առնելով գործարարության զարգացման խրապուսմանն ուղղված քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ վարչապետն առաջարկել է.

«ՀՀ  իրավապահ մարմիններին հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակում հայեցողական լիազորություններ իրականացնելիս հնարավորինս խուսափել միջամտել տնտեսվարող սուբյելկտների գործունեությանը, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնես խարխլող կամ այլ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում»:

Ցուցադրել ավելի
Back to top button