Հասարակություն

Կառավարությունը հաստատեց զինծառայողների ապահովագրական վճարների կարգն ու մեխանիզմները


«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» oրենքի և ՀՀ վարչապետի  համապատասխան  որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է որոշումներ:  Նախագծերը ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

Նրա խոսքով,  սահմանվում են  զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցման գումար ստանալու համար դիմում ներկայացնելու, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառու ճանաչելու, շահառուների շրջանակը որոշելու, շահառուների միջև համաձայնության առկայությունը, բացակայությունը կամ փոփոխությունը հիմնավորելու, հատուցման դեպքը և (կամ) դրա փոփոխությունը հաստատող փաստաթղթերը, զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների տվյալները, շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների, շահառուներին վճարվող հատուցման գումարի չափի վերաբերյալ տեղեկություններն իրավասու պետական մարմիններին և հատուցման հիմնադրամին տրամադրելու կարգը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button