Քաղաքական

ԼՂ կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան. Հայաստանում ԱՄՆ դեսպանն է հայտարարել


Համեմատաբար կարճ ժամանակահատվածում՝ անցած 15 ամիսներին, մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համայնապատկերը, ինչպես նաեւ ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում՝ հայտարարել է դեսպան Միլսը՝ անդրադառնալով նաեւ ապրիլյան պատերազմին եւ Ղարաբաղյան խնդրին.

«Առավելապես, ապրիլյան ողբերգական բախումնեից հետո ինձ համար պարզ դարձավ, թե Լեռնային ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե՛ հայերի, թե՛ Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին, եւ այն գերակա ուղղություններին, որ ես եւ դեսպանատունը սահմանել ենք մեզ համար: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների եւ մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»:

Դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը եւ անձամբ ես, աշխատելով Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես   առաջնահերթ եւ մեծ կարեւորության հարց»:

Ցուցադրել ավելի
Back to top button