Հասարակություն

Ինչ է անհրաժեշտ որակյալ կրթական համակարգ ունենալու համար


Առանց բարձրակարգ ուսուցիչների և այսօրվա պահանջներին բավարարող բովանդակության կրթական ծրագրերի՝  անհնար է ունենալ որակյալ կրթական համակարգ: Այդ մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարել է  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  Վարչապտը ե Այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանը  ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարեց  մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:

«Շատ դեպքերում այսօր ունենք  ուսուցիչների վերապատրաստումների ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկակապես ներկա լինելով: Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որի մասին բարձրաձայնում են թե ծնողները, թե ուսուցիչները»:

Ցուցադրել ավելի
Back to top button