ԿարևորՀասարակություն

Զինվորական մեքենայի վթարից որեւէ մեկը չի տուժել.Արծրուն Հովհաննիսյան

Այսօր լուր  էր տարածվել, թե խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ինչի հետևանքով ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասել է, որ ավտոմեքենան թեթև վնասվել է, լուրջ բան չի եղել, ոչ ոք չի տուժել:

«Ռադիոլուր»-ի հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեղեկությունը, թե զինվորական ավտոմեքենայում 26 զինվոր է եղել, Արծրուն  Հովհաննսիսյանն այսպես է պատասխանել.«Զինվորների թիվը հստակ չգիտեմ, կարող եմ ասել, որ որեւէ մեկը չի տուժել եւ հիվանդանոց չի տեղափոխվել»:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Ցուցադրել ավելի
Back to top button