Միջազգային

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Վրաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը հինգշաբթի՝ փետրվարի 2-ին, երկօրյա այցով կմեկնի Վրաստան։ Այդ մասին հայտնում է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, գրում է interfax.ru-ն։

Այցի ընթացքում Կուրցը հանդիպումներ կունենա Վրաստանի ղեկավարության, Աբխազիայից և Ցխինվալի շրջանից փախստականների հետ։

Ինչպես նշում է կայքը, ԵԱՀԿ-ն ակտիվ մասնակցում է Վրաստանում հակամարտությունների կարգավորմանը Ժնևյան բանակցային գործընթացի շրջանակներում։

Ցուցադրել ավելի
Back to top button