ԿարևորՀասարակություն

Ա. Հովհաննիսյան.«2014-16 թթ. հակառակորդը 180 դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել»

Որքան հակառակորդը նենգ չարագործությունների է դիմում, այնքան ավելի ուժգին ապտակ է ստանում: Վառ օրինակը երեկ Բաքվի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր:

Բարեբախտաբար՝ ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հետ շպրտել  ելման դիրքեր: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեինզադեին: Բաքուն սակայն հրաժարվում է իր զինծառայողից՝ նրան դասալիք որակելով, ինչը Ադրբեջանի նմաներկրի համար բնական է համարում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ի՞նչ հաճախականությամբ է հակառակորդը դիվերսիաներ ձեռնարկում և ի՞նչ արդյունք են դրանք գրանցում: Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» տրամադրեց որոշակի տվյալներ.

«3 տարվա ընթացքում 180 դիվերսիոն թերթափանցման փորձերեն են ձեռնարկվել, հիմնականում անհաջող»։

Ամենալայնածավալը, թերևս, ապրիլյան ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հայ զինվորն աչքի ընկավ բացառիկ քաջությամբ ու հերոսություն գրանցեց  արցախյան գոյապայքարի գրանցամատյանում:

Այդ ապտակը որոշակի զսպող դեր ունեցավ, սակայն նման փորձ կրկնվեց նաև դեկտեմբերի վերջին՝ ամանորյա տոներից առաջ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շատ հստակ

«Հարցումները  ցույց են տվել, որ Ադրբեջանում 89 տոկոսն ուզում է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Դա վկայում է Բաքվի խելագարության մասին»:

Դա այն կերակրի արդյունքն է, որով Ալիևն ամեն օր կերակրում է սեփական ժողովրդին:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը  արձանագրում է,  թե հատկապես երբ է ակտիվանում հակառակորդը: Ինչով է պայմանավորված սրացումը.

«Հանդիպումներից առաջ միշտ էլ նման քայլերի են դիմում, սա նորություն չէ»:

Հակառակորդը նոր մարտավարություն չի որդեգրել՝ հստակեցրեց քաղաքագետը՝ Բաքվի վախվորածությունը միջազգային հանրության կողմից ճնշումների գործադրմամբ պայմանավորելով:

Առաջիկայում Մյունխենի անվտանգության գագաթաժողովն է, որի շրջանակներում էլ հավանական է, որ կայանա հերթական հանդիպումը։ Համենայն դեպս՝ ինչպես վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը, Երևանը պատրաստ է հանդիպման:

Ցուցադրել ավելի
Back to top button