Հասարակություն

Արդյո՞ք ատեստատը գիտելիքի բավարար ապացույց է


2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և պատգամավորի մանդատ ունենալու համար այլևս պարտադիր պահանջ է դառնում հայերենին իմացությունը, որը սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածով: Քննական թեստ կհանձնեն պատգամավորի այն թեկնածուները, ովքեր կրթություն են ստացել արտերկրում և նրանց ավարտական փաստաթղթում նշում կամ գնահատական չկա հայոց լեզու առարկայից: ԿԳՆ կայքում արդեն  զետեղված են պատգամավորի թեկնածուներին առաջադրվելիք հարցաշարերը, որոնք կազմված են ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող հարցաշարերից, ասել է թե՝  պատգամավորի թեկնածուն պետք է պատասխանի 5-9-րդ դասարանների աշակերտներին ներկայացվող հարցերին: Պատգամավորի թեկնածուին տրվելու է 50 րոպե, 30 հարց, անցողիկ միավորն է 27-ը: Այս քննությունը շատ արևորում և եզակի երևույթ է համարում հատկապես է լսել լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Որքանով է ԱԺ պատգամավորների խոսքը հայեցի, ունկնդիրը թող դատի: Հատկանշական է, որ ընտրական նոր օրենսգրքի համաձայն՝  ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջը։ Ապագա ազգընտիրները պետք է հայոց լեզվից քննություն հանձնեն, ու եթե վատ հանձնեն, ապա չեն կարող մասնակցել ընտրություններին: Չէ, Չէ, մի անհանգստացեք, վերը նշված պատգամավորներից և ոչ մեկը հայերենի  քննություն չի հանձնելու: Քննություն պետք է հանձնեն միայն այն թեկնածուները, ովքեր չունեն հայոց լեզու առարկայի ուսումնառության մասին ավարտական վկայական: Սահմանադրությամբ նախատեսված այս դրույթը շատ է կարևորում հատկապես ԿԳՆ Լեզվի պետական տեսության պետ Սերգո Երիցյանը: Նա պատգամավորների քննություն հանձնելը համարում է եզակի երևույթ:

Առաջադրանքները բարդ չեն: Լինելու են ուղղախոսական, ուղղագրական հարցեր, 4-5- րդ դասարանի հարցեր ևս կլինեն: Պետք է գոնե ավարտական գիտելիքներ ունենան, որպեսզի կարողանան  հանրության հետ հաղորդակցվել պարզ հասարակ, գրական մաքուր հայերենով՝ ասում է լեզվի տեսչության պետը: Արդյո՞ք լեզվի տեսչության պետը բավարար է համարում դպրոցի ավարտական ատեստատի առկայությունը եւ այս պարագայում մայրենիի քննությունն ինքնանպատակ չէ՞. «Ռադիոլուրի» դիտարկմանը Սերգո Երիցյանը պատասխանեց, որ սա ընդամենը առաջին քայլն է, չի բացառվում, որ հետագայում այդ քննությանը մասնակցեն բոլորն առանց բացառության:

Հիշեցնենք, որ լեզվական գիտելիքներն ստուգելուն մի քանի տարի առաջ անդրադարձել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և նկատել, որ դա բոլորովին ավելորդ է:

Ուշագրավ է, որ արդեն կազմվել է պատգամավորության թեկնածուների հայերենի իմացության ստուգման թեսթը։ Դրանում ընդգրկված են նաեւ այն սխալները, որոնք ամենաշան են անում մեր ազգընտիրները։ Սերգո Երիցյանը  հայտնեց, որ պատգամավորներն արդեն իսկ հետաքրքրված են, թե ինչ հարցերի պիտի պատասխանեն, զանգահարել են և փորձել են ճշտել: Նաև տեղեկացրեց, որ Սահմանադրության պահանջով մայրենիի քննություն կհանձնեն նաև դատավորներն ու երկրի նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button