Մշակույթ

Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում

Այսօր Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ: Պյոտր Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան կիսանդրին կստանա որպես նվիրատվություն, ասվում է կոնսերվատորիայի պաշտոնական կայքում:

Նախագծի նախաձեռնողն ու հեղինակը հայտնի քանդակագործ, Մոսկվայի նկարիչների միության անդամ, Արվեստների ազգային ընկերակցության (ԱՄՆ) հյուպատոս, Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանն է:

Նշվում է, որ նվիրատուն հենց ինքը Սողոյանն է:

Մեծ կոմպոզիտորի կիսանդրու հանձնման արարողությունը տեղի կունենա 2017-ի փետրվարի 2-ին Մոսկվայի կոնսերվատորիայի հյուրասրահում:

Ցուցադրել ավելի
Back to top button