Հասարակություն

Ապրիլյան հանգանակության ծախսերը վերահսկում են հասարակական գործիչները

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտից

Ապրիլյան պատերազմի օրերին կառավարության արտաբյուջետային հաշվեհամարը հատուկ կարգավիճակ ստացավ: Այդ հաշվեհամարին  սկսեցին ուղարկվել  աշխարհի տարբեր ծայրերում եւ Հայաստանի հանրապետությունում եւ Արցախում ապրողների  հանգանակությունը: ԼՂՀ կառավարությունը հրապարակել է անցած ժամանակաընթացքում ստացված միջոցների մուտքերն ու ելքերը: 

ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի խոսքով 2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7,903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ 5,484,130,100 ՀՀ դրամ: Գումարի մոտ կեսը ստացվել է դրամով, մնացածը դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլով: Ըստ Արտակ Բեգլարյանի նվիրատուներն ավելի ակտիվ էին հետապրիլյան առաջին ամիսներին, եւ դա բացատրվում է այն հուզական ֆոնով, որ կար ապրիլին հաջորդած ամիսներին:

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կատարված ծախսը ավելի քան 6 միլիարդ դրամ է՝ հանգանակված գումարից շատ: Մոտ 500 մլն դրամ ծախսվել է կառավարության արտաբյուջետային հաշվեհամարից, քանի որ առաջնահերթ ծախսերն ավելի շատ էին, քան հանգանակված գումարը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 1,359,862 հազար ՀՀ դրամ: Այդ միջոցները տնօրինել է պաշտպանության նախարարությունը՝ ըստ իր կարիքների և առաջնահերթությունների: Ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման համար ծախսվել է 1 մլիարդ, 458միլիոն 724 հազար  դրամ:  1 միլիարդ 144 մլիոն 556 հազար դրամ ծախսվել է  և՛ առաջնագծի, և՛ թիկունքային ինժեներական ամրությունների կառուցման  եւ բարեկարգման: Ավելի քան մեկ միլիրադ դրամի աշխատանքեր իրականավցել են  ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի ու կապի  ծառայությունների կառուցման  համար:

Պաշտպանական խնդիրների  համար կատարված այս ծախերի նկատմամբ յուրօրինակ վերահսկողական գործառույթ կառավարությունն վերապահել էր  հասարական գործիչների, պատգամավորների մի խմբի, ովքեր ամռանը եղան պաշտպանական դիրքերում: Նման խմբի նոր այցի հավանականությունը Արտակ Բեգլարյանը չի բացառում: Այցը նրա խոսքով օգտակար էր նաեւ կառավարության համար եւ  եղանակները պարզելուց հետո հավանաբար նոր խումբ կուղեւորվի առաջնագիծ, կատարված աշխատանքներին ծանոթանալու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button