Հասարակություն

Արիության համար պարգևատրվեց, բայց տուն չվերադարձավ (լուսանկարներ)


Արիության համար պարգևատրվեց, բայց տուն չվերադարձավ. սեպտեմբերի 25-ին՝ մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանը: Նա կամավոր էր մեկնել ծառայության, քանի որ սովորում էր  ԵՊՀ-ում. Արմավիրի մարզի Արևիկ գյուղի միջնակարգ դպրոցում  այսօր նշում էին հերոսի 20- ամյակը:  Երբ հերոսին  ապրիլյան պատերազմից հետո հայրը հարցրել է, թե ինչպես է վիճակը բանակում վերջինս բարկացել է, թե «բանակում ամեն ինչ ընտիր է, մենք մեր գործը լավ գիտենք, դուք ձեր գործին եղեք»:

 

Ապրիլյան պատերազմում արիության, գերազանց ծառայության համար Սևակ Խաչատրյանն  արժանացավ  շքանշանի. Սևակի հրամանատար փոխգնդապետ Զավեն Հունանյանը փակագծերը չի բացում և չի մանրամասնում, թե Սևակն ինչ սխրանքի  համար է շքանշանի արժանացել: Ասում է՝ ռազմական գաղտնիք է:

Արիության համար պարգևատրվեց ,բայց տուն չվերադարձավ. սեպտեմբերի 25-ին՝ մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացավ։  Հայրը պատմում է , որ դեպքի օրը Սեւակը եղել է դիրքի ավագի օգնականը, այցելել է տարբեր դիրքեր՝ տեսնելու համար, թե ինչ խնդիրներ կան. Հանկարծ նկատել է հակառակորդի կողմից ինչ-որ տարօրինակ շարժ ու սկսել է ուշադիր հետեւել: Մեկ րոպե է չի  անցել ու թշնամու դիպուկահարի գնդակը գտել է Սևակին:

Սևակ Խաչատրյանը սովորում էր ԵՊՀ-ի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Իր կամքով դիմում է ներկայացնում ու մեկնում ծառայության ՝չլսելով անգամ ծնողների խնդրանքը, քանի որ այդ ժամանակ եղբայրը նույնպես ծառայում էր: Սևակի  հրամանատար փոխգնդապետ Զավեն Հունանյանը մի կերպ էր արցունքները զսպում ու պատմում  Սևակի զինվորական  կյանքի, խրամատում իրենց ունեցած զրույցների մասին։ Ասում է, որ  այն զինվորներից էր, ով  առաջադրանքը կատարում էր գերազանց  ու իր հետևից տանում էր մի ամբողջ բանակ՝ որը հատուկ է միայն  հրամանատարներին:

Շմանդ Պետրոսյանը  Սևակի մանկության ընկերն է. դպրոց, բուհ, հետո  արդեն զինվորական ծառայություն։ Գրեթե միշտ միասին էին: Շմանդը  երեք օր առաջ է զորացրվել, մասնակցել է  ապրիլյան պատերազմին,  ծառայել է Մատաղիսում:

Ասում է, որ այդ օրերին  ընտանիք զանգելուց հետո զանգում էր  Սևակին գոնե մեկ րոպե լսելու, իմանալու՝  ընկերն ինչպես է։ Պատերազմի ավարտից հետո նրանք չհանդիպեցին, մեկ խոսում էին հեռախոսով, բայց այդ օրերի մասին լռում էին.

Հայրենի Արևիկ գյուղի դպրոցում այսօր նշում էին Սևակ Խաչատրյանի ծննդյան 20- ամյակը։ Այսուհետ դպրոցի ինֆորմատիկայի դասարանը  կոչվելու է Սևակի անունով։ Դպրոցի փոխտնօրեն, հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի Արուսյակ Ավագյանն ասում է,  որ Սևակը շատ սիրում էր վերլուծել ու  քննարկել պատմական հերոսների կերպարները, սակայն այսուհետ  իրենք են  Սևակի կերպարը ներկայացնելու սերունդներին։ Նա բացառիկ ունակությունների տեր էր, դեռ դպրոցում աչքի է ընկել իր բարձր ինտելեկտով, հաղթել է բազմաթիվ օլիմպիադաներում։ Ազգային բանակում ստացած նրա պատվոգրերն  ու մեդալներն անակնկալ չէին ուսուցիչների համար։ Դպրոցի տնօրեն  Լևոն Այվազյան:

Ամբողջ միջոցառման ժամանակ հետևում էի Սևակի ծնողներին, մայրը՝ տիկին Աստղիկը, ամբողջ ժամանակ լուռ մտքերով որդու  հետ էր, հետո  ժպտում էր՝ հատկապես այն պահերին, երբ էկրանին երևում էր որդու կադրերը. դժվար էր նրան մոտենալ ու զրուցել, բայց քեզ ուժ էր տալիս հենց հերոսի մայրը:

Back to top button